Logo

Մ20 ԱԱ․ Նազարյանը և Հարությունյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

19:28 / 18.08.2023Ըմբշամարտ
null

Վիգեն Նազարյանը (87 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց և կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

Հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ալի Չուբանիի հետ ու պարտվեց հավասար հաշվի պայմաններում (1-1)։

Վիգեն Նազարյանը մեկնարկել էր որակավորման փուլից և կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել ճապոնացի Դաիսաե Իսոեին (9-1), ղազախ Նուրասիլ Ամանալիին (3-1)։ Նա բրոնզե մեդալի համար կգոտեմարտի օգոստոսի 19-ին, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները պարտություն էին կրել։ Արամայիս Հարությունյանը (130 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած իրանցի Ֆարդին Հեդայաթին նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Օգոստոսի 19-ին հայ ըմբիշը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ թուրք Թալիպ Չիվտչիի հետ։

Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 19-ին։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ