Logo

Մ20 ԱԱ․ Վիգեն Նազարյանը կիսաեզրափակիչում է, Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են

17:33 / 18.08.2023• Ըմբշամարտ
null

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ։

Վիգեն Նազարյանը (87 կգ) մեկնարկել է որակավորման փուլից և, հաղթելով ճապոնացի Դաիսաե Իսոեին (9-1), ղազախ Նուրասիլ Ամանալիին (3-1) ու չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Դավիթ Անդրեասյանին (1-1), դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Աբոլֆազլ Ալի Չուբանիի հետ։

Յուրիկ Հովեյանը (63 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է քառորդ եզրափակիչում, իսկ Արմեն Գևորգյանը (55 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում։

Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 19-ին։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ