Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը:
Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակիչում, նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ, և Հայաստանի ներկայացուցիչները հուլիսի 5-ին կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:
Սաշա Պետրոսյանը (57 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ) և Հրաչիկ Մկրտչյանը (97 կգ) ավարտել են ելույթները:



