Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթել է Սեյմուր Գասիմովին։ Նա պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից: Մինչև եզրափակիչը նա հաղթել է նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։
Տերտերյանը հուլիսի 2-ին կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլին։


