Logo

Մ20 ԵԱ. Սամվել Տերտերյանը կիսաեզրափակիչում է

18:24 / 30.06.2025• Ըմբշամարտ
null

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը (77 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Տերտերյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակիչից՝ 4-0 հաշվով հաղթելով ուկրաինացի Պետրո Շաֆրանսկիին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ռուսաստանի ներկայացուցիչ Գամզատ Գաջիևին` 10-1։

Կիսաեզրափակիչում Տերտերյանի մրցակիցը կլինի Դավուդ Մամադովը։

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարում եղել են նաև Լևոն Ղազարյանը (55 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (130 կգ), որոնք պարտվել են տարբեր փուլերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ