Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը (77 կգ) կիսաեզրափակիչում պարտվել է և հուլիսի 1-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Տերտերյանը կիսաեզրափակիչում 1-4 հաշվով պարտվել է ադրբեջանցի Դավուդ Մամադովին:
Լևոն Ղազարյանին (55 կգ), Յուրիկ Պետրոսյանին (87 կգ) հաղթած ըմբիշներն էլ հասել են իրենց քաշային կարգերի եզրափակիչներ. Հայաստանի երկու ներկայացուցիչները հուլիսի 1-ին կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:


