Logo

Մ20 ԵԱ. Սարգիս Բեգոյանը դուրս եկավ եզրափակիչ

19:34 / 05.07.2025Ըմբշամարտ
null

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սարգիս Բեգոյանը (61 կգ) դուրս եկավ եզրափակիչ:

Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 7-0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունգերբյուլերին:

Բեգոյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Ադլան Սայտիևի հետ: 

Բեգոյանը մինչև կիսաեզրափակիչ հասնելը հաղթել էր Ուկրաինայի և Գերմանիայի ներկայացուցիչների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ