Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը: Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի համար Երևան կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:
«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:մԱռաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- նշել է Արթուր Նազարյանը:


