Անգլիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող Եվրոպայի Մ21 առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն է։
Լի Կարսլիի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է Նիդերլանդների թիմին։
Անգլիացիները մրցաշարի գործող հաղթողն են ու եզրափակիչում կխաղան երկրորդ անգամ անընդմեջ։
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում կմրցեն Գերմանիայի ու Ֆրանսիայի երիտասարդական հավաքականները։ Հանդիպումը կկյանա հունիսի 25-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Մ21 Եվրո-2025, կիսաեզրափակիչ
Անգլիա - Նիդերլանդներ` 2-1 (տեսանյութ)
Հարվի Էլիոթ, 62, 86 - Նոա Օհայո, 72


