Logo

Մ21 Եվրո-2025. Գերմանիան խոշոր հաշվով հաղթեց Ֆրանսիային ու եզրափակիչում է

01:15 / 26.06.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցն է։

Անտոնիո Դի Սալվոյի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին։

Գերմանացիները Եվրո-2025-ի եզրափակիչում կմրցեն գործող չեմպիոն Անգլիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

Մ21 Եվրո-2025, կիսաեզրափակիչ

Գերմանիա - Ֆրանսիա` 3-0 (տեսանյութ)

Նելսոն Վայպեր, 8, Նիք Վոլթեմադե, Բրայան Գրուդա, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ