Logo

Մ23 ԱԱ. Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 7-րդն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.11.2021ՍՊՈՐՏ
Hrachya POGHOSYAN ARM df. Rakhman TAVMURZAEV RUS13 scaled - Մ23 ԱԱ. Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 7-րդն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի հավաքականը նվաճած 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով թիմային հաշվարկում 44 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Արծաթե մեդալակիր է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալ են նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, երկրորդը՝ Իրանի, երրորդը՝ Վրաստանի հավաքականները:

Նոյեմբերի 5-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա