Logo

Մ23 ԱԱ. Քուրդյանը հաղթել է Սարգսյանին ու կիսաեզրափակիչում է

17:09 / 20.10.2025Ըմբշամարտ
null

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը (130կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում Քուրդյանը 3-2 հաշվով հաղթել է Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին։ 1/8 եզրափակիչում էլ Քուրդյանը 4-3 հաշվով առավելության էր հասել բելառուս Իլյա Շեմչուկի դեմ գոտեմարտում։

Եզրափակիչի ուղեգիրը 23-ամյա ըմբիշը կվիճարկի ռուս Ալեքսանդր Մելեխովի հետ։

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ են դուրս եկել նաև Ռուբեն Միրանյանը (67կգ), Սամվել Տերտերյանը (77կգ) և Ռուբեն Գևորգյանը (87կգ), որոնք պարվել են տարբեր փուլերում։

Տերտերյանին և Գևորգյանին հաղթած ըմբիշները կիսաեզրափակիչում են։ Նրանց եզրափակիչ դուրս գալու դեպքում հայ ըմբիշները կստանան հոկտեմբերի 21-ին սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ