Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Գասպար Տերտերյանը (72կգ) և Արշակ Գեղամյանը (97կգ) չեն կարողացել դառնալ բրոնզե մեդալակիր։
Տերտերյանը հասել էր կիսաեզրափակիչ, սակայն 1-1 հաշվով պարտվել էր իրանցի Իման Մոհամադիին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ նա 1-3 հաշվով զիջել է Ռուսլան Նուրուլաևին (Ադրբեջան)։
Արշակ Գեղամյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել և տուշեով հաղթել էր ճապոնացի Կիյո Կիտավակիին։ Հայ ըմբիշը մեդալային գոտեմարտում պարտվել է ռուս Մաքսիմ Ավերինին։ Գրանցվել է 1-1 հաշիվը. հաղթանակը շնորհվել է մրցակցին միավորն առաջինը վաստակելու համար։


