Կարապետ Մանվելյանը (55 կգ) դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության փոխչեմպիոն։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3-7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային և արժանացավ արծաթե մեդալի:
Մարտի 13-ին պայքարը սկսած Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 9-0 հաշվով ուժեղ էր գտվել էր սերբ Սաբոլց Լոսոնկից, քառորդ եզրափակիչում տուշեով (7-1) հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, իսկ կիսաեզրափակիչում գերազանցել էր թուրք ըմբիշ Մուհամեդ Չակիրին (1-1, վերջին միավորը վաստակելու շորհիվ):
Քիչ անց բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Հովհաննես Հարությունյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):


