Մադրիդում մեկնարկեց WTA 1000 կարգի մրցաշարը, որտեղ առաջին պարտություններից մեկը կրեց Էլինա Ավանեսյանը:
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվեց ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին:
Երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում էր 4:1 հաշվով, բայց պարտվեց՝ 4:6:
2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական հաշիվը դարձավ 2:2:


