Logo

Մադրիդ. Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի 12-րդ ռակետին

15:59 / 29.04.2025Թենիս
null

Մադրիդի «Մասթերսի» երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Թոմի Փոլի հետ և պարտվեց 3 սեթում: Գրանցվեց 3:6, 6:3, 2:6 հաշիվը:

Հանդիպման ընթացքում հայ թենիսիստը 4 հնարավորից 1 բրեյք կատարեց, իսկ ամերիկացին՝ 7 հնարավորից 3:

Կարենը կարիերայում երկրորդ անգամ էր մրցում աշխարհի ներկայիս 12-րդ ռակետի հետ և կրկին պարտվեց:

1/8 եզրափակիչում Թոմի Փոլը կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի զույգի հաղթողի հետ:

Mutua Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և կավարտվի մայիսի 4-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,055,385 եվրո է:

ATP-1000 կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ