Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդի «Մասթերսում» մեկնարկեց հաղթանակով:
Աշխարհի 25-րդ ռակետը պայքարը սկսեց երկրորդ շրջանից, որտեղ 7-6, 7-6 հաաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայլի Օպելկային: Մրցախաղը տևեց 1 ժամ 46 րոպե:
Այս մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Խաչանովը երրորդ շրջանում կհանդիպի Ժուան Ֆոնսեկա - Թոմի Փոլ մրցախաղի հաղթողին:
ATP-1000 կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


