Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը Մադրիդում մեկնարկած «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում առավելության հասավ ամերիկացի Դարվին Բլանչիի նկատմամբ:
37-ամյա Նադալը 16-ամյա մրցակցին հաղթեց երկու սեթում՝ 6-1, 6-0: Մրցախաղը տևեց 1 ժամ 2 րոպե: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողն այս պահին աշխարհի 512-րդ ռակետն է, իսկ Բլանչը՝ 1028-րդը:
Ավելի վաղ Նադալը հայտարարել էր, որ մարզական կարիերայի ընթացքում վերջին անգամ է մասնակցում Մադրիդի «Մասթերսին», որում հաղթել է 5 անգամ: