Logo

Մադրիդ. Շվյոնտեկը հաղթել է Քիզին և կիսաեզրափակիչում է

19:29 / 30.04.2025Թենիս
null

Իգա Շվյոնտեկը (երկրորդ ռակետ) դուրս է եկել Մադրիդի «Մասթերսի» կանանց մենախաղի կիսաեզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 0-6, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Մեդիսոն Քիզին (ԱՄՆ, 5-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 46 րոպե։

Շվյոնտեկը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կոկո Գաուֆի (ԱՄՆ, չորրորդ ռակետ) հետ։ Վերջինը 7-5, 6-1 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Միրա Անդրեևային։

ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ