Logo

Մադրիդ. Տղամարդկանց ու կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները

12:52 / 03.05.2025Թենիս
null

Մադրիդի «Մասթերսում» հայտնի են տղամարդկանց ու կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։

Տղամարդկանց պայքարում տիտղոսը կվիճարկեն Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 6-րդ ռակետ) և Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 15-րդ ռակետ)։

Դրեյփերը կիսաեզրափակիչում 6-3, 7-6 (7-4) հաշվով 1 ժամ 58 րոպեում առավելության է հասել Լորենցո Մուզետիի (Իտալիա, 11-րդ ռակետ) դեմ մրցախաղում։

Ռուդը 6-4, 7-5 հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 21-րդ ռակետ)։ Կողմերը մրցել են 1 ժամ 51 րոպե։

Ռուդ - Դրեյփեր եզրափակիչը կկայանա մայիսի 4-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին։

Կանանց մենախաղում եզրափակիչ են դուրս եկել Արինա Սաբալենկան (Բելառուս) և Կոկո Գաուֆը (ԱՄՆ, չորրորդ ռակետ)։

Աշխարհի առաջին ռակետ Սաբալենկան կիսաեզրափակիչում 6-3, 7-5 հաշվով պայքարից դուրս է թողել Էլինա Սվիտոլինային (Ուկրաինա, 17-րդ ռակետ)։

21-ամյա Գաուֆն էլ 6-1, 6-1 հաշվով շանս չի տվել աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին (Լեհաստան)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 6 րոպե։

Սաբալենկան ու Գաուֆը եզրափակիչում կմրցեն մայիսի 3-ին, մեկնարկը` 20:30-ին։

ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ