Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կարող է շարունակել Պրիմերայում։ Նրա ծառայություններով երկու մադրիդյան գրանդները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն» են հետաքրքրված՝ հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» վաղուց է հետևում Ալվարեսի ելույթներին, իսկ «Ռեալն» այս մրցաշրջանում ցուցադրած վառ ելույթների արդյունքում է ուշադրությունը սևեռել ֆուտբոլիստի վրա։ Ավելի վաղ Խուլիանով «Միլանը», «Ֆիորենտինան» ու «Յուվենտուսն» են հետաքրքրվել։
Հարձակվողն Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 15 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերին։ Ալվարեսի հրաժարագինը 25 մլն եվրո է կազմում։