Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը Գարի Կասպարովին համարում է պատմության մեծագույն շախմատիստը։ Աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովը 2009-2010 թվականներին եղել է նորվեգացի գրոսմայստերի մարզիչը։
«Կարծում եմ՝ Կասպարովը լավագույնն է պատմության մեջ։ Ինձ այդպիսին համարելու վերաբերյալ կասեմ, որ դժվար է մտածել այդ մասին, քանի դեռ շարունակում ես մրցելույթներդ։ Ես միշտ ասել եմ, որ Գարի Կասպարովին համարում եմ մեծագույն շախմատիստ պատմության մեջ։ Ինչ վերաբերում է ինձ, թույլ տվեք շարունակել խաղալ իմ սիրած խաղը ևս մի քանի տարի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Մագնուս Կարլսենի խոսքը մեջբերում է NRK-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մագնուս Կարլսենը կարիերայում 5-րդ անգամ նվաճել էր արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։


