«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հարի Մագուայերը նշել բարձրակարգ պաշտպանի համար անհրաժեշտ որակները։
«Պաշտպանի ամենակարևոր որակներից մեկն այն է, որ նա ագրեսիվ լինի դաշտում։ Պետք է լինել ագրեսիվ մրցակիցների ու զբաղեցրած դիրքի հանդեպ։ Դա վստահություն է հաղորդում նաև թիմակիցներին։
Պետք է կարողանալ գնդակը միշտ առաջ փոխանցել, կասեցնել մրցակցի գրոհները, հաղթել մենապայքարներում, իսկ մրցակցին ճնշել սեփական կիսադաշտում։ Ըստ իս` այդ որակները շատ կարևոր են, հատկապես, ժամանակակից ֆուտբոլում»,- Մագուայերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
31-ամյա պաշտպանը 2019 թ. օգոստոսից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», 221 խաղում խփել 12 գոլ, կատարել 7 ասիստ։