Անգլիական լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պարգևատրման արարողության ժամանակ անտեսել է ակումբի համասեփականատեր Աբրամ Գլեյզերին, հայտնում է Metro-ն:
29-ամյա ֆուտբոլիստն ընդունել է ակումբի գլխավոր տնօրեն Ռիչարդ Առնոլդի շնորհավորանքները, սակայն անտեսել է Ավրամ Գլեյզերին՝ անցնելով նրա կողքով:
Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթել էր «Նյուքասլին» ու 6-րդ անգամ նվաճել այս տիտղոսը, որը առաջինն էր Հարի Մագուայրի համար մանչեսթերյան ակումբում:



