80 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին, հայտնում է ԱՖԱ-ի մամուլի ծառայությունը։
As-ի տեղեկություններով` վերջին երկու ամսում Գատին հոսպիտալացված է եղել դժբախտ պատահարից ու ազդրի վիրահատությունից հետո։
Դարպասապահը հանդես է եկել միայն արգենտինական ակումբներում` «Ռիվեր Փլեյթում», «Բոկա Խունիորսում», «Խիմնասիա Լա Պլատայում», «Ունիոն Սանտա Ֆեում» և «Ատլանտայում»։ Նա «Բոկայի» հետ երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթի տիտղոսը, երեք անգամ էլ դարձել է Արգենտինայի չեմպիոն։
Գատին 1967-77 թթ. հրավիրվել է Արգենտինայի հավաքական, մասնակցել 18 հանդիպման, 4 անգամ դարպասը պահել անառիկ։


