Մայիսի 5-ին մահացել է Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Արգենտինացին 85 տարեկան էր։ Նրա գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը 1978 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Մենոտին, բացի Արգենտինայի հավաքականից, մարզել է նաև կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բոկա Խունիորսը», իտալական «Սամպդորիան», Մեքսիկայի հավաքականը։ Նախկին ֆուտբոլիստը 2019-2024 թթ. աշխատել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայում և զբաղեցրել բիզնես մենեջերի պաշտոնը։