Կյանքից հեռացել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բերմեն:
Bild-ը տեղեկացնում է, որ 63-ամյա գերմանացու սիրտը կանգ է առել այս գիշեր։ Մյունխենում նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց չեն կարողացել փրկել:
Բրեմեն ֆուտբոլի պատմության մեջ է մտել որպես 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա խաղի (1:0) հաղթական գոլի հեղինակ: Ակումբային կարիերայում գերմանացին խաղացել է գերմանական «Սարբրյուկենում», «Կայզերսլաուտեռնում», «Բավարիայում», իտալական «Ինտերում» և իսպանական «Սարագոսայում»:


