Logo

Մահացել է Դանիայի ու Նորվեգիայի հավաքականների նախկին մարզիչ Օգե Հարեյդեն

11:55 / 20.12.2025Ֆուտբոլ
null

72 տարեկանում կյանքից հեռացել է նորվեգացի նախկին մարզիչ Օգե Հարեյդեն։

Հարեյդեն տառապում էր գլխուղեղի քաղցկեղով։ Հիվանդությունն ախտորոշվել էր 2025թ. ամռանը։ Կյանքի վերջին շրջանում նա դժվարությամբ էր հաղորդակցվում։

Օգե Հարեյդեն առավել հայտնի է Նորվեգիայի (2003-08թթ.) ու Դանիայի (2016-20թթ.) ազգային հավաքականներում աշխատելու ժամանակահատվածից։ Դանիացիները նրա գլխավորությամբ ԱԱ-2018-ում հասել են քառորդ եզրափակիչ։

Մասնագետը 2023-24թթ. մարզել է նաև Իսլանդիայի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ «Բրոնբյուն» դարձել է Դանիայի, «Մալմյոն» ու «Հելսինգբորգը»` Շվեդիայի, «Ռոսենբորգը»` Նորվեգիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ