Logo

Մահացել է դերասանուհի Քսենյա Կաչալինան

16:10 / 04.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

54 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է դերասանուհի Քսենյա Կաչալինան: Նա մահացել է սրտի սուր անբավարարությունից։ Դերասանուհու մարմինը մի քանի օր մնացել է նրա բնակարանում, մինչև նախկին ամուսնու Միխայիլ Եֆրեմովի հայտնաբերելը:

Կաչալինան հայտնի է դարձել «Տուրեցկիի մարշ» և «Ռոմանովներ. Թագակիր ընտանիք» հեռուստասերիալներում կերտած դերերով։ Անսահման գեղեցկությամբ և տաղանդով օժտված դերասանուհին 20 տարեկանում  գրավել էր Եվրոպան, իսկ 54 տարեկանում մահացել է միայնության մեջ: 

Երիտասարդության տարիներին Կաչալինան չորս տարի ապրել է Իվան Օխլոբիստինի հետ։ Դերասանը լքել է նրան Քսենիա Արբուզովայի պատճառով։ Այնուհետև նա ամուսնացել է երաժիշտ Ալեքսեյ Պապերնիի հետ, սակայն նրանց ամուսնությունն ավարտվել է հինգ տարի անց։ Հղի Քսենիան տեղափոխվել է Միխայիլ Եֆրեմովի մոտ, ում հետ նա ծանոթացել էր «Ռոմանովներ. Թագավորական ընտանիքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանը հայտարարել էր, որ իր սիրելին սպասում է իր երեխային։ Սակայն նորածին դուստրն ապրել է ընդամենը 3 օր:  2000 թվականին ծնվել է դերասանուհու և Եֆրեմովի դուստր Աննա Մարիան։ Երբ Աննան չորս տարեկան էր, ծնողները բաժանվեցին։

Վերջին 15 տարիների ընթացքում Կաչալինան ապրել է ճգնավորի կյանքով։ Դերասանուհին շատ էր խմում։ Ալկոհոլային կախվածության պատճառով նրա դուստրը դադարել էր շփվել մոր հետ:

Սովետական ֆիլմերի գեղեցկուհին իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է լռության մեջ, միայնակ քայել մոսկովյան փողոցներով՝ հեռու երբեմնի փառքի աղմուկից, իր լուռ հիշողությունների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ