Մահացել է իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր տնօրեն Ջո Բարենոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Բարոնեն կյանքից հեռացել է Միլանի հիվանդանոցներից մեկում։
Իտալացի ֆունկցիոները սրտի կաթված էր ստացել մարտի 17-ին Ա սերիայի «Ատալանտա» - «Ֆիորենտինա» հանդիպումից առաջ և անմիջապես հոսպիտալացվել էր։ Դրանով պայմանավորված`այդ հանդիպումը հետաձգվել էր։
Բարոնեն մարտի 20-ին կդառնար 58 տարեկան։ Իտալացին «Ֆիորենտինայի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թ. նոյեմբերից։


