39 տարեկանում մահացել է Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նիկոլա Պոկրիվաչը, հայտնում է ԽՖՄ մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը կյանքից հեռացել է Խորվաթիայի Կառլովաց քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Պոկրիվաչը հանդես է եկել Զագրեբի «Դինամոյում», «Ռիեկայում», «Մոնակոյում», «Զալցբուրգում» և այլ ակումբներում։ Նա 2008-10 թթ. հրավիրվել է Խորվաթիայի ազգային հավաքական ու մասնակցել 15 հանդիպման։