76 տարեկանում կյանքից հեռացել է Մեխիկոյի 1968 թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջորջ Ֆորմանը, հայտնում են բռնցքամարտիկի ընտանիքի անդամները սոցցանցերում։
Ֆորմանն աշխարհի բացարձակ չեմպիոն եղել է 1973-74 թվականներին։ Նրան են պատկանել WBC, WBA, IBF վարկածներով գոտիները։ Ամերիկացի բռնցքամարտիկը 5 տարբեր մրցակիցների է հաղթել չեմպիոնական մենամարտերում։
Ֆորմանը կարիերայում 81 մենամարտ է անցկացրել, տարել 76 հաղթանակ (68-ը` նոկաուտով), կրել 5 պարտություն։ Նա 40 անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրել է լեգենդար Մոհամեդ Ալիից։


