Logo

Մահացել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը

10:30 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

82 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նիդերլանդցի նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը, հաղորդում է «Արքայական ակումբի» կայքը:

««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են թիմի պատմական մարզիչ Լեո Բենհակերի մահվան համար: Նա գլխավորել է մեր թիմը 1986-ից 1989 թվականներին և 1992-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Բենհակերի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ՝ երկրի գավաթակիր, երկու անգամ՝ սուպերգավաթակիր:

«Ռեալից» բացի, նիդերլանդցի մասնագետը գլխավորել է նաև «Այաքսը», «Ֆեյենորդը», «Վիտեսն» ու այլ թիմեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ