Logo

Մահրեզ. ««Արսենալն» այս պահին Անգլիայի լավագույն թիմն է»

19:21 / 27.01.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի վինգեր Ռիադ Մահրեզը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայանալիք Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղի մասին:

«Սա շատ լավ տիտղոս է, պատմական գավաթ այս երկրում: Մենք հաղթել ենք մեկ անգամ և ցանկանում ենք անել դա կրկին: Պատրաստ ենք խաղին:

Կարծում եմ, որ կարևոր է հաղթելը: Սա մարտահրավեր է մի թիմից, որն այս պահին առաջինն է առաջնությունում: Այս պահին «Արսենալը» երկրի լավագույն թիմն է, բայց նրանք խաղալու են մեր դեմ և տեսնենք՝ ինչ կարող ենք անել:

Յուրաքանչյուր տարի եղել է մի թիմ, որը մեզ ստիպել է աչալուրջ լինել առաջնությունում: 4 կամ 5 տարի այդ թիմը «Լիվերպուլն» էր, իսկ այս տարի՝ «Արսենալը»»,- Մահրեզի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը կկայանա հունվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ