Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստներ Ռիյադ Մահրեզն ու Ռոբերտո Ֆիրմինոն արդյունավետ խաղ անցկացրին Ասիայի Չեմպիոնների լիգայում:
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» խմբային փուլի չորրորդ տուրում ընդունեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորտային» և հաղթեց 5-1 հաշվով:
Ալժիրցի վինգեր Մահրեզն ու բրազիլացի հարձակվող Ֆիրմինոն դուբլի հեղինակ դարձան: Ֆիրմինոն նաև մեկ ասիստ կատարեց:
Ասիայի Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
«Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա) - «Ալ Շորտա» (Իրաք)` 5-1
Ռոբերտո Ֆիրմինո, 14, 45+5, Ֆիրաս Ալ-Բուրայկան, 53, Ռիյադ Մահրեզ, 61, 65 - Սաջադ Ջասիմ, 29
Չիրացրած 11-մետրանոց` Ֆրանկ Կեսիե, 25 («Ալ Ահլի»)


