«Լեսթերի» առաջատար Ռիյադ Մահրեզը վերջապես կարող է նոր ակումբ տեղափոխվել: Իտալական մի շարք առաջատար լրատվամիջոցներ հաղորդում են, որ «Ռոման» համաձայնություն է ձեռք բերել «աղվեսների» հետ:
Մոտակա ժամանակահատվածում Մահրեզը կժամանի Հռոմ և բուժզննում կանցնի մայրաքաղաքային ակումբում: 26-ամյա ֆուտբոլիստի համար «Ռոման» կվճարի 38 մլն եվրո:
Նշվում է, որ գործարքում էական դեր է խաղացել ինքը՝ ֆուտբոլիստը, ով ցանկություն է հայտնել ուժերը փորձելու Իտալիայում:

