Logo

Մահրեզը տեղափոխվում է արաբական ակումբ

15:42 / 20.07.2023• Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզն առաջիկա մեկ օրվա ընթացքում բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի» ակումբում: Այդ մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

32-ամյա ֆուտբոլիստն ու արաբական ակումբը կստորագրեն չորս տարվա պայմանագիր: «Ալ Ահլին» տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մահրեզը 2018 թվականի հուլիսից է խաղում Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ