Logo

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 12.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
parazityy - «Մակաբույծները» սերիալի տեսքով...

Հարավկորեական արտադրության եռակի օսկարակիր «Մակաբույծներ»  ֆիլմը շուտով ամերիկյան ձևաչափ կստանա: Հայտնի HBO ծրագրում է այս ժապավենի հիմքի վրա սերիալ նկարահանել:

Այս մասին հայտնում է հարավկորեական առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Yonhap News-ը:

Վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց սպասվող գործարքը ծրագրային փուլում է: Հատկանաշական է, որ մեկ այլ առաջատար Netflix հեռուստատեսությունը փորձել է գնել ֆիլմը ռեմեյքի համար, բայց մրցակից HBO ավելի շահավետ առաջարկ է կատարել:

Սյուժետային մասով դեռ պարզ չէ, թե ինչ տեսք կունենա սերիալը: Նույն սյուժեով կներկայացվի՞ սերիալը, թե՞ կցուցադրվի դրա հավանական շարունակությունը:

Ֆիլմը ռեժիոսր Բոն Ջուն Հոյին կմիանա ամերիացի մեկ այլ հայտնի ռեժիսոր Ադամ Մաքքեյը, որը հայտնի Vice/Власть և The Big Short/Игра на понижение ֆիլմերի ռեժիսորն է:

Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ Բոն Ջուն Հոն խորհուրդ է տվել ամերիկյան հանդիսատեսին հաճախ ֆիլմեր նայել ենթագրերով, քանի որ լեզվի խոչընդոտը տարանջատում է նրանց կինոյի հետաքրքիր  աշխարհից: Ռեժիսորն հաճախ է նշել, որ «Մակաբույծների» պատմությունը արդիական է բոլոր կապիտալիստական երկրների  համար:

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ