Logo

Clarin. Մակալիստերի նախկին ընկերուհին 5 տարվա հարաբերությունների համար 6 միլիոն դոլար է պահանջում

16:57 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի նախկին ընկերուհին 5 տարվա հարաբերությունների համար 6 միլիոն դոլար է պահանջում, հայտնում է Clarin-ը:

Հանրահայտ ինֆլյուենսեր Կամիլա Մայանը փոխհատուցում է պահանջում, որ արգենտինացի աստղն իրեն փոխարինել է Այլեն Կովիով:

Մայանի շանսերը պակասել են, երբ ֆուտբոլիստի փաստաբանները խնդրել են գործը քննել Անգլիայում:

Անգլիական դատական համակարգում հարաբերությունների համար փոխհատուցում վճարելու մասին հոդված չկա:

Մակալիստերի ընկերուհին կարող է բողոքարկել որոշումը, սակայն այդ դեպքում պարտավոր կլինի վճարել պահանջվող 6 միլիոն դոլարի 3 տոկոսը (180 հազար դոլար):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ