
Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 1 տուր
05 Սեպտեմբեր 2020 - 17:00
2Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստան
1 - 0 Իլյա Նեստորովսկի - 38`
2 - 0 Էզջան Ալիոսկի - 4`
2 - 1 Տիգրան Բարսեղյան - 94`
Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին չի միացել երկրի ընտրանու ուսումնամարզական հավաքին: Այս մասին հաղորդում է Macedonianfootball.com-ը:
Նա անցած ամիս վարակված է եղել կորոնավիրուսով: 26-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայից հայրենիք թռիչքից առաջ ևս մեկ թեստ է հանձնել, որի պատասխանը նույնպես դրական է եղել: Դիմիտրիևսկին, այդպիսով, չի կարողացել ժամանել հավաքականի ճամբար:
Այս ֆուտբոլիստը հավաքականի հիմնական դարպասապահն է: Նա 34 խաղ է անցկացրել ազգային թիմում: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի բոլոր 10 հանդիպումներում էլ պաշտպանել է ընտրանու դարպասը:
Արդեն հայտնի է, որ նրա փոխարեն հավաքական է հրավիրվել 34-ամյա Մարտին Բոգատինովը, որը հանդես է գալիս կիպրական «Էթնիկոսում»:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան են տվել:
Այս ընտրանին սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի հետ մրցելուց 3 օր անց հյուրընկալվելու է վրացիներին:
Ֆոտոշարք և տեսանյութ Հայաստանի հավաքականի՝ Կապառոսի գլխավորությամբ առաջին մարզումից
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
