Logo

Մակեդոնացիների պարտությունը, սերբերի և շվեդների հաղթանակները

00:32 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիային և պարտվեց 0-1 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի հաղթական գոլը խփեց հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Ստեֆան Յովետիչը:

Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին, իսկ շվեդները տանը նույն առավելությամբ ուժեղ գտնվեցին Ալբանիայի թիմից:

Սերբերի միակ գոլը խփեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլյալի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ Շվեդիայի հավաքականին հաղթանակ պարգևեց բելգիական «Յունիոնի» հարձակվող Գուստաֆ Նիլսոնը:

Ընկերական խաղեր

Չեռնոգորիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1-0 (տեսանյութ)

Ստեֆան Յովետիչ, 45

Կիպրոս - Սերբիա՝ 0-1 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 7

Չիրացրած 11-մետրանոց՝ Ալեքսանդր Միտրովիչ, 11 (Սերբիա)

Շվեդիա - Ալբանիա՝ 1-0 (տեսանյութ)

Գուստաֆ Նիլսոն, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ