Logo

Մախաչև. «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել»

00:21 / 18.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։

«Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի մեծ հավանականություն է լինում»,- Մախաչևի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և 2019 թ. պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ։ Կողմերը ևս մեկ մենամարտ անցկացնելու են 2025 թ. հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը։

28-ամյա Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Դաղստանցի Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ