Logo

Մախաչև. «Արդեն գիտեմ՝ ինչի է ընդունակ Ծառուկյանը, կարծում եմ՝ կարող եմ նրան վաղաժամ հաղթել»

18:19 / 18.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի մասին, որի հետ մրցելու է 2025 թվականի հունվարի 18-ին:

«Մեր առաջին մենամարտում ես տեղյակ չէի նրա անցյալից, նա լավ էր պաշտպանվում ըմբշամարտի իմ հնարքներից: Արմանը կոշտ է, այդ պատճառով ինձ համար բարդ մենամարտ ստացվեց:

Բայց հիմա գիտեմ այն ամենը, ինչի ընդունակ է Ծառուկյանը: Կարող եմ նրան վաղաժամ հաղթել: Չարլզ Օլիվեյրան յուրաքանչյուր ռաունդում քիչ էր մնում խեղդեր Արմանին»,- ESPN-ի հետ զրույցում ասել է Մախաչևը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ