UFC-ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը պատրաստակամություն է հայտնել մենամարտել ցանկացած մրցակցի դեմ։
«Իսլամ Մախաչևը կդառնա նոր չեմպիոնն Աբու-Դաբիում: Իսլամը կհաղթի բոլոր մարտիկներին, որոնք դուրս կգան նրա դեմ։
Կարևոր չէ, թե ով է հաջորդ մրցակիցը։ Ես մրցակիցներ չեմ ընտրի, չեմ ասի, որ ուզում եմ մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ։ Ես կհաղթեմ նրան, ում UFC-ն կտա ինձ»,- նշել է Մախաչևը RC & DC պոդկաստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը հոկտեմբերի 23-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի համար կմենամարտի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։
30-ամյա Մախաչևը UFC-ում անցկացրած վերջին 10 մենամարտերում հաղթել է։ MMA-ում նա անցկացրել է 23 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։


