Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ընդունել է ռևանշ մենամարտ անցկացնելու Արման Ծառուկյանի առաջարկը:
«Պատրա՛ստ եղիր, շուտով կհանդիպենք, տղա՛»,- X սոցիալական ցանցում գրել է Մախաչևը:

Հիշեցնենք, որ Չառլզ Օլիվեյրային հաղթելուց հետո Արման Ծառուկյանը խնդրել էր Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորություն տալ:
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչև հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել էր միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:
Արման Ծառուկյանը երկրպագուի է հարվածել Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ


