Logo

«Մակլարենը» ներկայացրել է նոր բոլիդը

14:33 / 14.02.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ բրիտանական «Մակլարենը» ներկայացրել է նոր բոլիդը:

Այս տարի ևս այն վարելու են բրիտանացի Լանդո Նորիսն ու ավստրալացի Օսկար Պիաստրին:

Նոր բոլիդը զարդարված է երկրպագուների կողմից շատ սիրված պապայայի և անտրացիտի տարրերով ու համեմված է խրոմով, հայտնում է թիմի մամաուլի ծառայությունը:

Նախամրցաշրջանային առաջին թեստերը կկայանան փետրվարի 21-23-ը Բահրեյնի վազքուղում:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 2-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով դեկտեմբերի 8-ին: Մրցաշրջան-2024-ում կկայանա 24 Գրան պրի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ