Ֆորմուլա-1-ը ներկայացնող բրիտանական «Մաքլարենը» և հանրահայտ Vuse բրենդը համատեղ ներկայացրել են հատուկ բոլիդը, որը Driven by Change արշավի համար գծագրել է ճապոնացի նկարիչ MILTZ-ը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
Նոր դիզայներական բոլիդով «Մաքլարենը» կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին:
MILTZ-ի աշխատանքներում համատեղված են ճապոնական մանրանկարչությունն ու ժամանակակից արվեստը: Նոր բոլիդը խորհրդանշում է վիշապի, որը սլանում է ամպերի միջով:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում ավտոարշավորդների մրցաշարային աղյուսակը գլխավորում է ավստրիական «ՌԵդ Բուլի» հոլանդացի պիլոտ Մաքս Ֆերստապենը, որը վաստակել է 51 միավոր:


