Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդերձարանում շնորհավորել է իր երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին Մարոկկոյի նկատմամբ Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հաղթանակի կապակցությամբ:
Հանդիպումից հետո Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Դիդյե Դեշամը պետք է մնա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոններն իտալական «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսի և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել էին Մարոկկոյի հավաքականին:
Ֆրանսիացիները Մունդիալ-2022-ի եզրափակիչում դեկտեմբերի 18-ին կմրցեն Արգենտինայի հավաքականի հետ:


