«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին` կիսապաշտպան Դանիել Մալդինին, հեռացել է իտալական ակումբից։
Ա սերիան ներկայացնող «Մոնցայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել։ Համաձայնագիրն ունի նաև ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
𝐈𝐂𝐎𝐍 💎⚪️🔴#ACMonza #Maldini pic.twitter.com/K7tfN50jLi
— AC Monza (@ACMonza) July 31, 2024
Դանիել Մալդինին «Մոնցայում» հանդես էր եկել նաև 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածում և 11 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա «Ռոսոներիի» մանկապատանեկան դպրոցի սան է, հիմնական թիմում դաշտ է դուրս եկել 24 անգամ ու դարձել է 1 գոլի հեղինակ։
Պաոլո Մալդինին 1985-2009 թթ. եղել է «Միլանի» ֆուտբոլիստ և ակումբում 901 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 33 անգամ, կատարել է նաև 43 գոլային փոխանցում։


