Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդուն` Դանիել Մալդիին, համոզել հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում։
Tuttosport-ը հայտնում է, որ 22-ամյա կիսապաշտպանը կարող է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, քանի որ նրա մայրը` Ադրիանա Ֆոսան, ծնվել է Վենեսուելայում։
Դանիել Մալդինին Իտալիայի Մ20 հավաքականի կազմում 3 հանդիպման է մասնակցել և խփել 1 գոլ։ Նա հրավիրվել է նաև Իտալիայի Մ18 ու Մ19 հավաքակններ։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2024 թ. հունվարից վարձավճարով հանդես է գալիս իտալական Ա սերիան ներկայանցող «Մոնցայի» կազմում. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին»։


